ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ռիչարդ Միլս. Հայաստանում կան նպաստավոր պայմաններ նոր բիզնես սկսելու համար, մտահոգիչը հարկային, մաքսային վարչարարությունն է

Ռիչարդ Միլս. Հայաստանում կան նպաստավոր պայմաններ նոր բիզնես սկսելու համար, մտահոգիչը հարկային, մաքսային վարչարարությունն է
01.07.2017 | 22:26

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կարծում է, որ Հայաստանում ներդրումների ճանապարհը բաց է և ապացույցը այսօր Երևանում բացված Tutti Frutti սառեցված յոգուրտների վաճառքի առաջին կետն է: Ամերիկյան հայտնի Tutti Frutti բրենդը Հայաստան է եկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջնորդությամբ: Բրենդի ներկայացուցիչը տարածաշրջանում «Տաշիր գրուպ» ընկերությունն է: Հարցին, թե այս առևտրի կետի բացմամբ կարելի է՞ ասել, որ ամերիկյան խոստացված ներդրումները գալիս են Հայաստան, դեսպանը պատասխանեց. «Կարող ենք ասել, որ սա կարևոր քայլ է ներդրումները խթանելու, մեր նախաձեռնությունների համատեքստում: Այո, միանշանակ կարող ենք այդպես ասել»: Նրա խոսքով՝ բոլոր ներդրումները չէ, որ 100 մլն-անոց են, կան ներդրողներ, որ 100-200 հազար ԱՄՆ դոլարով են ներդրում կատարում: «Դա փաստում է, որ ներդրումների համար ճանապարհը կա», - հավելեց դեսպանը:


Մասնավորապես, հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել էր Հայաստանում էներգետիկայի բնագավառում 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկարի մասին, ասելով, որ այդ թիվը իրենց վերլուծությունների արդյունքում է ստացվել: «Մեր վերլուծությունները վերաբերում էին, թե ինչքան հնարավոր ներդրումներ կարելի է կատարել Հայաստանի էներգետիկայի, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Մենք խրախուսում ենք ամերիկյան ընկերություններին՝ քամու, արևային, միջուկային ոլորտների, որ նրանք դիտարկեն հայաստանյան շուկայի հնարավորությունները: Այս պահին որևէ լուր այդ առումով չեմ կարող ներկայացնել, բայց այդ հետաքրքրությունը ամերիկյան էներգետիկ ոլորտի ընկերությունների կողմից հայաստանյան շուկայի նկատմամբ, մեզ համար ուրախալի է»,- հայտարարեց դեսպանը: Հարցին, թե դեսպանը տեսնո՞ւմ է Հայաստանի կառավարության կողմից ներդրումային հավասար պայմանների ապահովման ուղղությամբ ջանքեր, դեսպան Միլսը պատասխանեց, որ պետք է քայլեր ձեռնարկվեն հավասար պայմանների ապահովման համար, ներդրողները՝ Ռուսաստանից կամ Չինաստանից, զգան, որ իրենց համար պայմանները հավասար են:

«Ամերիկյան ընկերությունները ամեն ինչ շատ հեշտությամբ կարողանում են անել գործ սկսելու առումով: Այստեղ կան նպաստավոր պայմաններ նոր գործ, նոր բիզնես սկսելու համար: Բայց մտահոգությունները, որ նրանք հայտնում են, վերաբերում են հարկային, մաքսային վարչարարությանը, գոտիավորման, արդեն դատարաններում՝ դատական վեճերի լուծմանը: Ես հարցը քննարկել եմ կառավարության նոր ղեկավարի ու նրա թիմի հետ և հստակ տեսնում եմ պատրաստակամություն վարչապետի կողմից, որ այս հարցը կլուծվի»,- նշեց դիվանագետը:

Դիտվել է՝ 3831

Մեկնաբանություններ